ՀԱՊԿ անդամ-պետությունների ՊՆ ղեկավարների խորհրդի հերթական նիստը կկայանա Երեւանում` օգոստոսի 21-ին 9 հուլիսի 2008 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 2-ին Բիշքեկում կայացած ՀԱՊԿ անդամ-պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ՀԱՊԿ անդամ-պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը կկայանա Երեւանում` ս.թ. օգոստոսի 21-ին, իսկ ս.թ. օգոստոսի 22-ին նախատեսվում է ՀԱՊԿ անդամ-պետությունների պաշտպանության նախարարների մասնակցությունը «Ռուբեժ 2008» զորավարժության` Հայաստանում անցկացվելիք եզրափակիչ փուլին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:Հիշեցնենք, որ Բիշքեկում մի շարք փաստաթղթեր են ստորագրվել ռազմական բնագավառում համագործակցության մասին, այդ թվում հակաօդային պաշտպանության, ինքնաթիռների թռիչքների անվտանգության ապահովման առումով, ինչպես նաեւ ռազմական գիտական տեղեկատվության փոխանակման համակարգի ստեղծման հարցով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |