Լճաշեն-Սևանի կղզու հատվածում 10 կմ երկարությամբ լճափնյա հետիոտն ճեմուղի կկառուցվի23 հունվարի 2019 - 13:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի նախաձեռնությամբ նոր թափ է հաղորդվել 2018-ին մեկնարկած Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածում հանգստի և զբոսաշրջության գործառույթների զարգացման ծրագրին: Խոսքը մոտ 10 կմ երկարություն ունեցող լճափնյա հետիոտն ճեմուղու մասին է (promenade), որը ծառայելու է որպես կառուցապատումից ազատ (լողափնյա տարածքներ, բնական լանդշաֆտ) և կառուցապատվող գոտիների բաժանիչ գիծ: Ծրագրով առաջարկվում է «Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածում հանգստի և զբոսաշրջության գործառույթների զարգացման համար կտրուկ փոխել ինչպես տարածքին առնչվող իրավական կարգավորումները, այնպես էլ տարածքի գոտևորման և կառուցապատման սկզբունքները՝ ստեղծելով ներդրումների համար գրավիչ պայմաններ: Քաղաքաշինության կոմիտեի նախագահի համոզմամբ՝ նախագիծը խթանելու է ներդրումային ծրագրերի հոսքը տարածաշրջան, հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը: Ստեղծվելու է գործառույթների այնպիսի համադրություն և գործառնական գոտիների հերթագայություն, որը բնականոն կերպով փոխանցելու է զարգացումը մի գոտուց դեպի մյուսը, ինչպես նաև խթանելու է ամբողջ համակարգի ինքնազարգացումը: Ընդունելով գծային զարգացման սկզբունքը՝ ծովափնյա հետիոտն ճեմուղու երկայնքով ստեղծվելու են քոթեջային, հյուրանոցային կառուցապատման գոտիներ, ընդմիջելով դրանք՝ առևտրի, սպասարկման, սննդի օբյեկտների, լանդշաֆտային զբոսայգիների, մանկական պարկերի, ակտիվ հանգստի և զվարճանքի գոտիներով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |