Անպտուղ զույգերին օժանդակելուն ՀՀ-ն 210 մլն դրամ կուղղի23 հունվարի 2019 - 15:50 AMT PanARMENIAN.Net - «Անպտուղ զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի համար 2019-ին նախարարությունը 210 միլիոն դրամ գումար է նախատեսել, նախկին 50 միլիոն դրամի փոխարեն: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Այս շաբաթ արդեն հանդիպում ունենք՝ որոշելու, թե այդ 210 միլիոնը ինչպես ենք ծախսելու: Բայց, նախնական ասեմ՝ հակվածությունը հիմնականում ուղղված է լինելու անպտղության պատճառները պարզելուն»,-ասել է նախարարը, հայտնում է «Առավոտը»: «Միջոցների մի մասն էլ հենց արտամարմնային բեղմնավորման ծառայությունների գնմանը կուղղվի: Որովհետեւ ապացուցողական փորձը ցույց է տալիս, որ ավելի արդյունավետ է պարզել պատճառը և լուծել: Սա ավելի էժան է և ավելի շատ մարդկանց վրա կարող ես օգտագործել, քան պարզապես մի քանի տասնյակ զույգերի արտամարմնային բեղմնավորում անելը: Բայց երկուսն էլ լինելու են»,-ասել է Թորոսյանը: Արսեն Թորոսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է նաև, որ չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման համար քաղաքացիներն այսուհետ գումար չեն վճարի․ փոխերենը պետությունը գումարը մի շարք բուժհիմնարկներում կվճարի ամբողջությամբ: 2019 թվականին պետությունը այդպիսի վիրահատությունների համար նախատեսում է հատկացնել 1․8 մլրդ դրամ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր |