Արարատ Միրզոյանին Իրան են հրավիրել24 հունվարի 2019 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը նրան է փոխանցել Իրանի խորհրդարանի ղեկավար Ալի Լարիջանիի ողջույնները և Իրան այցելելու հրավերը: Խորհրդարանի ղեկավարը կարևորել է հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը` խարսխված դարավոր բարեկամության և փոխվստահության ամուր հիմքերի վրա: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել դեսպանի ջանքերն ու հետևողական աշխատանքը երկկողմ հարաբերությունների օրակարգն առավել ընդգրկուն դարձնելու հարցում` վստահեցնելով, որ Ազգային ժողովը ևս պատրաստակամ է աջակցելու դրանց ընդլայնմանն ուղղված ցանկացած փոխշահավետ նախաձեռնությանը: Անդրադառնալով միջխորհրդարանական համագործակցությանը` օրենսդիր մարմնի ղեկավարը կարևորել է բարեկամական խմբերի համագործակցությունը, ինչը կնպաստի երկկողմ կապերի առավել ակտիվացմանը: Դեսպանը, արժևորելով միջազգային հարթակներում Իրանի և Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունը, վստահեցրել է, որ Իրանը մշտապես եղել և շարունակում է մնալ Հայաստանի կողքին: Սեյեդ Քազեմ Սաջադին կարևորել է բարձր մակարդակի փոխայցերը` նշելով, որ դրանք առավել սերտացնում են երկու երկրների ու ժողովուրդների հարաբերությունները, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ բազմոլորտ համագործակցության օրակարգը, կարևորել մասնավորապես առևտրատնտեսական կապերի խթանումը և ընդգծել, որ հայ-իրանական փոխգործակցության զարգացման և ընդլայնման դեռևս չիրացված մեծ ներուժ կա: Կողմերը համոզմունք են հայտնել, որ տնտեսական կապերի խորացմանը կարող է նպաստել նաև Մեղրիի և Արազի ազատ տնտեսական գոտիների ընձեռած հնարավորությունների արդյունավետ օգտագործումը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |