ԱԺ աշխատակազմը կրճատում է ծառայողական մեքենաների թիվը![]() 24 հունվարի 2019 - 19:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի հետ որոշել են կրճատել ծառայողական մեքենաները։ Այսուհետ ԱԺ աշխատակազմի վարչությունների պետերը, աշխատակազմի ղեկավարի տեղակալները, ինչպես նաև մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալները չեն ունենա իրենց սպասարկող ավտոմեքենաներ։ Միրզոյանը նշել է, որ միաժամանակ էականորեն կնվազեցվի մնացյալ մեքենաներին հատկացվող բենզինի չափաքանակը։ Աշխատակազմի և հանձնաժողովների բնականոն աշխատանքներն ապահովելու համար կգործեն հերթապահ մեքենաներ, որոնք առանձին դեպքերում նախապես ներկայացված և հիմնավոր հայտի հիման վրա կիրականացնեն պահանջվող տեղափոխումը։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |