ՀՔԾ-ն Մայրապետյանին թույլ է տվել մեկնել երկրից

ՀՔԾ-ն Մայրապետյանին թույլ է տվել մեկնել երկրից

PanARMENIAN.Net - Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) թույլատրել է գործարար Սամվել Մայրապետյանին մեկնել երկրից։ Այդ մասին փոխանցել է Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Մայրապետյանը ՄԻԵԴ-ից խնդրել էր Հայաստանի իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել իր անձնագիրը և թույլատրել Գերմանիայում գտնվող՝ իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր գործարարի հունվարի 2-ի միջնորդությունը և պահանջել Հայաստանի կառավարությունից, որ դիմումատուն ստանա համարժեք բժշկական օգնություն։

Հատուկ քննչական ծառայությունը վերադարձրել էր անձնագիրը, սակայն օրենքի համաձայն՝ մեղադրյալ Մայրապետյանը չէր կարող հեռանալ Հայաստանից առանց ՀՔԾ թույլտվության, քանի գործարարի նկատմամբ գրավ է կիրառված:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ կաշառք ստանալուն օժանդակելը։

Ավելի վաղ մի շարք լրագրողական կազմակերպություններ, ԶԼՄ-ներ բաց նամակով դիմել էին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խնդրանքով, որ միջոցներ ձեռնարկի Մայրապետյանին ազատ արձակելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---