Սուրենյան.Հունվարի 27-ից գարնան շունչ կզգաք

Սուրենյան.Հունվարի 27-ից գարնան շունչ կզգաք

PanARMENIAN.Net - Հունվարի 27-ից Հայաստանում գարնան շունչ կզգացվի: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը

«Հունվարի 27-ից սկսած մարտ ամսվա շունչ կզգաք»,-ասվում է գրառման մեջ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 25-28-ն աստիճանաբար գիշերը կբարձրանա 5-7, ցերեկը՝ 2-4 աստիճանով: Առանձին մարզերում, օրինակ, Սյունիքում, ինչպես նաև Արցախում, ցերեկային ջերմաստիճանն այդ օրերին կհասնի +10-16 աստիճանի:

Երևան քաղաքում՝ հունվարի 24-ի ցերեկը, 26-ին, 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 25-ին, 27-ին սպասվում են թույլ տեղումներ, 28-ին, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Երևանում օդի ջերմաստիճանը հունվարի 27-ին և 28-ին կբարձրանա մինչև +10 աստիճան:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---