Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը հայտնի կդառնա հունվարի 29-ին25 հունվարի 2019 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, նախկին փոխվարչապետ Արմեն Գոևրգյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը Վերաքննիչ դատարանը կհրապարակի հունվարի 29-ին: Այդ մասին նիստերի դահլիճից դուրս գալուց հետո հայտարարել է ինքը Գևորգյանը։ «Ես շատ շնորհակալ եմ, որ դուք հետաքրքրված եք իմ գործով, բայց այս պահին ոչինչ չունեմ ասելու։ Դատավորը մտել է խորհրդակցական սենյակ, և որոշումը կհրապարակվի հունվարի 29-ին», - հայտարարել է Գևորգյանը՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի, հայտնում է Aysor.am-ը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր չկալանավորել Արմեն Գևորգյանին, սակայն դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ վիճարկելով առաջին ատյանի դատարանի որոշումը։ Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Արմեն Գևորգյանն ասել էր, որ ներկայացված որևէ մեղադրանք չի ընդունում, համարում է անհիմն։ Նա հավելել է նաև, որ շատ բան ունի ասելու, բայց դեռ ժամանակը չէ: Արմեն Գևորգյանին մեղադրանք առաջադրվել է Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Սահմանադրական կարգը բռնի տապալելուն օժանդակելը։Արմեն Գևորգյանը մեղադրվում է Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նրան սպառնում է մինչ 6 տարի ազատազրկում։ Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը: ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն, Գևորգյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (ՀՀ Քրեական օրեսնգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ) և փողերի լվացման համար (ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ)։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից |