Շարմազանով. Սերժ Սարգսյանի կառավարմանը դեռ շատ եք երանի տալու![]() 29 հունվարի 2019 - 14:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին մարդիկ դեռ շատ են երանի տալու։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է լռում Սերժ Սարգսյանը, երբ կխոսի՝ ՀՀԿ խոսնակը պատասխանել է. «Երբ գա ժամանակը», հայտնում է Aysor.am-ը։ Նա հավելել է, որ այդ ժամանակը 2019-ին է։ «Սերժ Սարգսյանը մեր կուսակցության նախագահն է, Արցախի հերոս է, նա և ասելիք ունի, և անելիք քաղաքականության մեջ», - ասել է նա։ Շարմազանովն ասել է, թե Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Արցախյան հարցում երբեք խոսք չի եղել միակողմանի փոխզիջումների մասին։ «Մենք խոսել ենք փոխզիջման մասին», - նշել է նա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |