Պատգամավոր. Վերջին պարգևատրումները պատշաճ հիմնավորված չէին

Պատգամավոր. Վերջին պարգևատրումները պատշաճ հիմնավորված չէին

PanARMENIAN.Net - Վերջին շրջանում պետական համակարգի պաշտոնյաների և աշխատակիցների պարգևատրումների թիվը բավականաչափ մեծ է և դրա տակ չկա պատշաճ հիմնավորում: ԱԺ-ում նման կարծիք է հայտնել «Իմ քայլը» խմբակցությունից Արտակ Մանուկյանը:

Նա հավելել է, որ պարգևատրումը պետք է հստակ կանոնակարգված լինի:

Անդրադառնալով այն հարցին, թե վերջին պարգևատրումները կանոնակարգված չե՞ն եղել՝ պատգամավորը պատասխանել է.«Եղել է, թե չի եղել, դա ամեն պարգևատրվածի կատարած աշխատանքը պետք է ուսումնասիրել», հայտնում է «Հայկական ժամանակը»:

Խոսելով այն մասին, թե ինչու ժողովուրդն ընդդիմացավ՝ Մանուկյանն ասել է, որ ոչ միայն ժողովուրդն, այլ իրենք ևս ընդդիմացան: «Չկա պատշաճ հիմնավորում, չկան կատարողականի հիմքերը: Սա արդեն հարցեր է առաջացնում և տրամաբանական է, որ ոչ միայն ժողովուրդն, այլև ԱԺ-ն որոշակի հարցադրումներ ունենա»,-հավելել է նա:

Արտակ Մանուկյանն ասել է նաև, որ պարգևավճարը հնարավոր չէ հետ վերադարձնել, քանի որ դա համարվում է այդ անձի մասնավոր սեփականությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հրավիրվել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցություն։ Այս տեղեկությունը հաստատել է նաև խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Պատգամավորներն Անանյանից պարզաբանումներ են պահանջելու՝ աղմուկ հանած պարգևատրումների մասին:

Yerevan.Today կայքի հրապարակման համաձայն՝ ՊԵԿ ղեկավարության միայն դեկտեմբերին ստացել է միլիոնավոր դրամների հասնող աշխատավարձ և պարգևատրումներ. ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյան՝ 8 մլն դրամ, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյան՝ 9 մլն դրամ, ՊԵԿ աշխատազմի ղեկավարի տեղակալ Էդգար Գևորգյան՝ 6 մլն դրամ, ՊԵԿ խոշոր հարկատուների վարչության պետ Արթուր Հարությունյան՝ 2 մլն դրամ ,ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյան՝ 6 մլն դրամ և այլն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---