Բալասանյան. Որևէ մեկը չի կարող նպաստել իմ հրաժարականին

Բալասանյան. Որևէ մեկը չի կարող նպաստել իմ հրաժարականին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը բացառում է, որ Բանակի օրվա առթիվ Հայաստանում իր հայտարարությունների պատճառով կարող է պաշտոնանկ արվել։

«Նման խոսակցություն երբևիցե չի եղել՝ թե նախկինում, թե այսօր և, համոզված եմ, որ ապագայում չի լինելու։ Որևէ մեկը չի կարող նպաստել իմ հրաժարականին, ես Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված անվտանգության խորհրդի քարտուղարն եմ, ես ենթարկվում եմ Արցախի նախագահ Բակո Սահակյանին: Երբ իմ աշխատանքներում կլինեն թերացումներ, ապա նախագահը իրավասու է, լիազորված է, ըստ օրենքի, համապատասխան որոշումներ կայացնելու Վիտալի Բալասանյանի նկատմամբ», - ասել է Վիտալի Բալասանյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նա նշել է, թե չի կարող ասել՝ ՀՀ իշխանությունները Բակո Սահակյանի մոտ կբարձրացնե՞ն իր պաշտոնանկության հարցը, բայց մի բան հստակ կարող է ասել՝ Արցախի իշխանություններն առաջնորդվում են Արցախի Սահմանադրությամբ։

«Ես չեմ կարող ասել՝ Հայաստանի իշխանությունները կմիջամտե՞ն, թե չեն միջամտի, դա իրենց գործն է, բայց Արցախի Հանրապետության իշխանություններն առաջնորդվում են Արցախի ժողովրդի հանրաքվեով՝ ամրագրված Սահմանադրության կետին, տառին համահունչ», - նշել է նա։

Վիտալի Բալասանյանն անդրադարձել է նաև լուրերին, ըստ որոնց, իր հրաժարականի պատճառը նաև կարող են լինել նախագահական վաղաժամ ընտրությունները և, որ ինքը, ըստ ամենայնի, կլինի քոչարյանական թեկնածուն։

«2020 թվականին Արցախի Հանրապետության թե Ազգային ժողովի, թե նախագահական ընտրություններին մասնակցելու որոշում ես դեռ չեմ կայացրել։ Եթե ես որոշեմ մասնակցել, ես որևէ մեկի թեկնածուն չեմ լինի, չեմ եղել ու չեմ լինի։ Սա ասում եմ ու փակում ենք այդ ասեկոսեների թեման», - ընդգծել է Վիտալի Բալասանյանը։

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որԼՂ հարցում որևէ մեկին թույլ չի տրվի բանակցել ոչ հայանպաստ հարցերի շուրջ:«Կարող են միջնորդել, կարող են երաշխավորել, բայց բանակցել ոչ հայանպաստ հարցերի շուրջ, որևէ մեկին թույլ չի տրվելու», - ընդգծել է Բալասանյանը,

Բալասանյանը կարծում է, որ Մարտի մեկի գործի հետ կապ չունի 0038 բանաձևը, և առհասարակ ՀՀ-ում 2008-ին սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ հոդվածը ծիծաղելի է համարում: Այս մասին Բալասանյանը խոսել է Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Միքայել Հարությունյանի և մյուսների նկատմամբ առաջադրված մեղադրանքներն ինքը օրինաչա՞փ է համարում, թե ոչ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---