Փաշինյան. Չենք կարող քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը![]() 30 հունվարի 2019 - 17:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանը Արցախյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցություններում չի կարող քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը: Պատասխանելով հարցին, որ որոշ փորձագիտական շրջանակներ ԼՂ հարցում իր և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականության միջև ընդհանրություններ են տեսնում, Փաշինյանն ասել է, որ դա «կատարյալ մոլորություն է»: «Մեր կառավարությունը ԼՂ հարցում վարում է մի քաղաքականություն, որը նախորդները չեն վարել, և որևէ ընդհանուր եզրեր գտնելու փորձերը մոլորություն են», - ասել է նա: Ավելի վաղ Դավոսում համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում ոչ ֆորմալ հանդիպում են ունցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |