Երեւանում բացվել է «Ոսկե ծիրան» 5-րդ միջազգային կինոփառատոնը

PanARMENIAN.Net - Հուլիսի 13-ին Երեւանում կայացել է «Ոսկե ծիրան» 5-րդ միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Կինոփառատոնին ցուցադրվելու է 166 ֆիլմ 65 երկրից: «Եվրոպական պանորամա» ծրագրի շրջանակներում հուլիսի 14-ին լինելու է ֆրանսիական, իսկ 16-ին` հոլանդական կինոյի օր: Բացի այդ, անցնելու են մի շարք ոչ մրցութային ծրագրեր. «Երեւանյան պրեմիերաներ», որոնք ներկայացվելու են Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Երիտասարդություն առանց երիտասարդության», Գորան Պասկալեւիչի «Լավատեսներ», Վիմ Վենդերսի «Նկարահանումներ Պալերմոյում» կինոնկարները: «Հարգանքի տուրք» ծրագրում ցուցադրվելու են Արտավազ Փելեշյանի կինոնկարները, ում 70-ամյակը լրացավ այս տարի, ինչպես նաեւ Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված կինոնկարներ:



«Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրերի շարքում են հայտնի գերմանացի ռեժիսոր, եվրոպական կինոակադեմիայի նախագահ Վիմ Վենդերսը, հայտնի իրանցի ռեժիսոր Դարիուշ Մեհրջուինը, սերբ ռեժիոսոր Գորան Պասկալեւիչը, ֆրանսիացի կինոբեմադրիչ Կատրին Բրեյանը, հայ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը եւ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը: Բացման արարողությանը ներկա էին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: «Ոսկե ծիրան» կինոփառատոնը փակվելու է փուլիոի 20-ին:



Առաջին «Ոսկե ծիրանը» կայացել է Երեւանում 2004 թվականին:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---