Ալիև. Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա չի լինի

Ալիև. Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա չի լինի

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա չի եղել և չի լինի:

«Մեր հիմնական խնդիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: Ադրբեջանն ամրապնդում է իր դիրքերն այդ ուղղությամբ իրավական, քաղաքական և բոլոր այլ տեսակետներից: Մեր տարածքային ամբողջականությունը երբեք չի եղել և չի լինի բնակացությունների առարկա»,-ասել է նա, հայտնում է Interfax.az-ը:

Ալիևը հավելել է, որ Ադրբեջանը զուգահեռաբար ավելացնում է իր տնտեսական և ռազմական հզորությունը:

Նա հղում է արել նաև «Նախիջևանի հաջողությամբ իրականացված գործողությանը»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասել է, որ քանի դեռ Ադրբեջանից համարժեք հայտարարություններ չեն հնչում, մեծ հույսեր չի կարելի ունենալ, որ գործընթացն առաջ կշարժվի:

«Մեր քննարկումների ընթացքում արձանագրել եմ, որ ես՝ որպես ՀՀ վարչապետ, կարող եմ բանակցել ՀՀ անունից, բայց չեմ կարող բանակցել ԼՂ անունից այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի ժողովուրդը Հայաստանի ընտրություններին չի մասնակցում, ինձ քվե չի տվել, նրանք ունեն իրենց նախագահը, իրենց խորհրդարանը, իրենց կառավարությունը և Ղարաբաղի ժողովրդի անունից պետք է խոսեն Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունները»,- ևս մեկ անգամ շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, անդրադառնալով Արցախյան հիմնահարցի կարգավորմանը, նշել է, որ հակամարտության երկու կողմը «պետք է պատրաստ լինեն խոսքից գործի անցնելուն»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---