Կալուգայում ավտոբուսի վթարից հայեր են տուժել

Կալուգայում ավտոբուսի վթարից հայեր են տուժել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Կալուգայի շրջանում ավտոբուսի վթարից տուժածների թվում նաև հայեր կան: Տուժածները ՌԴ քաղաքացիներ են, հայտնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը:

Վթարի հետևանքով տուժել են 2008-ին ծնված Մարիա Առաքելյանը և 1988-ին ծնված Սոնա Ադամյանը: Նրանք տեղափոխվել են Կալուգայի քաղաքային հիվանդանոց:

Տեղեկությունները մյուս տուժածների մասին ճշտվում են: Ավտոբուսում հիմնականում երեխաներ են եղել: Դեսպանատունը մշտական կապի մեջ է ՌԴ համապատասխան մարմինների հետ:

Վթարը տեղի է ունեցել փետրվարի 3-ի առավոտյան Կալուգայի մարզում: 48 ուղևորից 33-ը երեխա է եղել: Տրանսպորտային միջոցը դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել: Վթարի հետևանքով զոհվել է 7, վիրավորվել 32 մարդ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---