Ալումյան. Քոչարյանը միայն մարտի 1-ի լուսադեմին է իմացել կատարվածի մասին 5 փետրվարի 2019 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Քոչարյանը 2008 թվականի մարտի 2-ի լուսադեմին է տեղեկացել մարտի 1-ի լույս 2-ի գիշերը կատարված իրադարձությունների մասին: «Պարոն Քոչարյանին անգամ չի էլ մեղսագրվում, որ ինքն է բանակին նման հրահանգ տվել։ Երբ մարտի 2-ին աշխատանքի է եկել, նոր զեկուցել են, որ այդպիսի բան է տեղի ունեցել։ Պարոն Քոչարյանին պոստ ֆակտում են զեկուցել առավոտվա իրադարձությունների մասին», - նշել է Հայկ Ալումյանը։ Ավելի վաղ Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ Քոչարյանը տեղյակ չի եղել 0038 հույժ գաղտնի հրամանից, որով, ըստ մեղադրող կողմի, ՀՀ զինված ուժերը ներգրավվել են քաղաքական գործընթացներում, և տապալվել է սահմանադրական կարգը: Քոչարյանի պաշտպանը հայտարարել էր նաև, որ վերջինս տեղյակ չի եղել նաև, որ Մարտի 1-ի գործով մեկ այլ մեղադրյալ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը այդ պաշտոնում նշանակման պահին Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է եղել. ինչը ՀՀ սահմանադրության կոպիտ խախտում է: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |