Էպոսագետ Սեդրակյանի ներում հայցող դիմումը մերժվել է![]() 6 փետրվարի 2019 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մերժել է նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին ներում շնորհելու դիմումը: Այդ մասին հայտնել է ինքը Սեդրակյանն իր ֆեյսբուքյան էջում: Էպոսագետ Վարդան Սեդրակյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման 2013-ին նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով: Վարդան Սեդրակյանին մեղադրանք էր առաջադրվել, քանի որ նա՝ առաջադրվելով որպես ՀՀ նախագահի թեկնածու 2013-ի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում, իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանությունը: Նպատակն էր դադարեցնել վերջինից քաղաքական գործունեությունը: Սեդրակյանը զենք ձեռք բերելու համար հանցակիցներին տվել էր 1000 ԱՄՆ դոլար, ինչը Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը հավասարապես կիսել էին։ Ծրագրված հանցագործությունն իրականացնելու համար Խաչատուր Պողոսյանն օգտագործել է իր կողմից 1995-1996 թվականներին ապօրինի կերպով ձեռք բերված և պահված 1941թ. գործարանային արտաղրության 7,62 մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |