7 ավագ դպրոց կհիմնանորոգվի 7 փետրվարի 2019 - 10:42 AMT PanARMENIAN.Net - 2019 թվականին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում թվով 7 ավագ դպրոցի շենքերի հիմնանորոգման աշխատանքներ կմեկնարկեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ կրութության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Այս աշխատանքների արդյունքում կբարձրացնենք դպրոցների սեյսմականության մակարդակը, կբարեկարգենք տանիքները, ջրամատակարարման, կոյուղու, էլեկտրական մատակարարման, օդափոխության, հակահրդեհային ազդանշանման, անվտանգության և այլ համակարգերը, կհիմնանորոգենք սպորտային հրապարակներն ու կստեղծենք նորերը։ Նախատեսվում են նաև ներքին հարդարման աշխատանքներ», - գրել է նախարարը: Ընթացիկ տարում կմեկնարկեն Երևանի Ա․ Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոցի, Տ․Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի, Խ․Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային ավագ դպրոցի, Շիրակի մարզի «Գյումրու ակադեմիական վարժարանի», «Արթիկի թիվ 3 ավագ դպրոցի», Սյունիքի մարզի «Գորիսի Ա․Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի», Գեղարքունիքի մարզի «Սևանի ավագ դպրոցի» հիմնանորոգման աշխատանքները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Բլինքենին․ Ամեն ինչ կարվի Տավուշի գյուղերի լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |