«Գահերի խաղի» հեղինակները էպիկ մարտեր են խոստանում վերջին խաղաշրջանում 7 փետրվարի 2019 - 17:44 AMT PanARMENIAN.Net - «Գահերի խաղի» հեղինակները էպիկ մարտեր են խոստանում վերջին խաղաշրջանում: Ռեժիսոր Դենիել Բրետ Ուայսը և սցենարիստ Դևիդ Բենիոֆը հարցազրույցում պատմել են, որ այդ մարտերն իրենց ծավալներով կգերազանցեն լեգենդար «Ապօրինի զավակների ճակատամարտը» 7-րդ եթերաշրջանի 9-րդ էպիզոդում: Դիտարժանության համար սերիան բարձր վարկանիշ է ստացել և կինոքննադատների դրական արձագանքները, գրում է Lenta.ru-ն The Hollywood Reporter-ի վրա հղումով: Ըստ Ուայսի և Բենիոֆի, վիզուալ էֆեկտներ ստեղծելիս նրանք բազում խնդիրներ են ունեցել: Սակայն, նրանք նշել են նաև, որ վերջաբանը հատուկ էֆեկտների տեսակետից նախորդ սերիաների շրջանակը «շատ է գերազանցում»: Սերիալի հեղինակները նշել են, որ իրենք դժվարությամբ են հաշտվում այն մտքի հետ, որ նախագիծը մոտենում է ավարտին: «Մենք դեռ ժխտման փուլում ենք: Վեց ամսից, դուք, հավանաբար, կտեսնեք մեզ «Գահերի խաղի» թիմի հատուկ բաճկոններում և ականջակալներով Սանսեթ պողոտայով զբոսնելիս՝ մենք դիտողություններ կմրթմրթանք ռեժիսորի օգնականի հասցեին, որը տեղում չէ»,-կատակել են նրանք: «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանը մեկնարկում է ապրիլի 14-ին, այն 6 սերիայից է բաղկացած: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա Փաշինյան․ Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա ՀՀ-ում ոստիկանության գվարդիա է ստեղծվում, օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին |