Փաշինյան. ՀՀ-ում 300 մլրդ դրամ տեր չունի դատական պրոցեսների պատճառով

Փաշինյան. ՀՀ-ում 300 մլրդ դրամ  տեր չունի դատական պրոցեսների պատճառով

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ անդրադարձել է Հայաստանում դատաիրավական համակարգի խնդիրներին:

Նա նշել է, որ ոլորտի անկատարությունը մեծ խնդիրներ է ստեղծում նաև տնտեսության համար:

«Ներկա պահին 300 մլրդ դրամ (ավելի քան $610.1) կա ՀՀ-ում, որ դատական պրոցեսի մեջ գտնվելու պատճառով, այն ոչ մեկինը չէ: Այսինքն այդ գումարը մի տեղ դրած է, և տարբեր մարդիկ վիճում են, թե ումն է այն: Իսկ քանի դեռ վեճը լուծված չէ, այդ գումարը չի կարող ներդրվել տնտեսության մեջ», - ասել է Փաշինյանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---