Հայաստանը մրցույթ է հայտարարել երրորդ բջջային օպերատորի համար

PanARMENIAN.Net - Հայաստանը միջազգային մրցույթ է հայտարարել բջջային կապի երրորդ օպերատորի գործունեության համար լիցենզիայի եւ հաճախականություն իրավունք տրամադրելու նպատակով, հայտարարել է հանրապետության կապի եւ տրանսպորտի նախարարի մամլո քարտուղար Սուսաննա Տոնոյանը:



Մրցույթի կանոնների համաձայն, շահագրգռված կողմերը պետք է տասն օրվա ընթացքում, սկսած 2008 թվականի հուլիսի 19-ից, մասնակցության հայտեր ներկայանցնեն: Մրցութային փաստաթղթաբանության համաձայն, 40 օրվա ընթացքում կհայտարարվեն այն ընկերությունները, որոնք անցել են առաջին փուլը, իսկ 90 օրվա ընթացքում` մրցույթի վերջնական հաղթողը: Մրցույթի մասնակցելու համար անհրաժեշտ է մուծել 10 հազար եվրո: 15 տարվա լիցենզիա ստանալու համար ամենացածր առաջարկությունը կազմում է 10 մլն եվրո: Օպերատորը պետք է աշխատանքի փորձ ունենա եւ պատրաստ լինի ներդնելու 200 մլն. եվրո երկու տարվա ընթացքում:



Նոր օպերատորին տրամադրվելու են բբջային կապի հետեւյալ կոդերը` + 374 (0) 55 եւ +374 (0) 95: Եթե առաջին տարվա վերջում օպերատորը օգտագործի տրամադրված կոդերը 60 տոկոսից քիչ, ապա Հայաստանի ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իրավունք ունի ետ վերցնել չօգտագործած համարները: Երրորդ օպերատորին կտրամարդվեն հաճախականություններ GSM չափանիշով, ինչպես նաեւ երրորդ սերնդի (G3) ծառայությունների տրամադրման հնարավորություն, այդ թվում տվյալների եւ ձայնի փոխանցում, հաղորդում է ՌԲԿ-ն:



Ներկա դրությամբ, Հայաստանում բբջային ծառայություն են տրամադրում «ԱրմենՏել» ՍՊԸ-ն («Վիմպելկոմ» ռուսական օպերատորի 100-տոկոսանոց դուստր ընկերությունը, ապրանքանիշ` «Բիլայն») եւ «Ղ-Տելեկոմ» ընկերությունը (ապրանքանիշ VivaCell, բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է «ՄՏՍ» ռուսական օպերատորին):



2008 թվականի հունիսին փոխնախարար Վրույր Առաքելյանը հայտնել էր, որ «ներկա պահին մրցույթին մասնակցելու մի քանի պոտենցիալ ընկերություններ կան, որոնք ներկայացնում են Ռուսաստանը, եվրոպական երկրները եւ անգամ Իրանը»: Ընդ որում, նա նշել է, որ չի կարող նշել անունները, քանի դեռ չկա մրցութային փաթեթը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---