Հայաստանի խորհրդարանը պատրաստ է հարաբերությունների բարելավմանը թուրք գործընկերների հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանը պատրաստ է բարելավել միջխորհրդարանական կապերը թուրք գործընկերների հետ, հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը: «Մենք պատրաստ ենք ցանկացած քննարկման թուրք խորհրդարանականների հետ»,- հայտարարել է նա ուրբաթ օրը կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Այս համատեքստում Թորոսյանը նկատել է, որ դեռեւս 2003 թվականին հանդիպել է ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակության ղեկավար Մուրատ Մերչանի հետ եւ բավական դրական խոսակցություն է անցկացրել: «Նրանց ներկայացվել է մեր երկրի դիրքորոշումը, եւ մենք պատրաստակամություն ենք հայտնել մեր երկրի պաշտոնական դիրքորոշման շրջանակներում հետագայում միասին աշխատել, սակայն թուրքական պատվիրակությունը մի քիչ տատանվում էր եւ հետագա շփումները անցկացվում էին բացառապես անձնական մակարդակով»,- ասել է Թորոսյանը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---