«Իմ քայլը» կհանդիպի ոստիկանապետի հետ![]() 20 փետրվարի 2019 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 22-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը կհանդիպի տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանի հետ, իսկ մյուս շաբաթ՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ «Պարզապես մենք գործուղումներ ունեինք այս շաբաթվա ընթացքում և ուզում ենք, որ հնարավորինս շատ պատգամավորներ ներկա լինեն այդ հանդիպմանը», - հավելել է նա, հայտնում է Aysor.am-ը: Լրագրողներին հետաքրքրում էր նաև Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի կողմից լիազորությունների ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ տեղեկություններն արդյոք իրականությանը համապատասխանում են։ Ի պատասխան՝ Մակունցն ասել է, որ դեռ չի հասցրել ծանոթանալ հոդվածին ու հավելել. «Կծանոթանամ և կարծիքս կհայտնեմ: Երբ ծանոթանամ նյութին, հասկանամ՝ ինչ է տեղի ունենում, այդ ժամանակ նաև խմբակցությունով կքննարկենք, և խմբակցության դիրքորոշումը կկարողանամ հայտնել միայն այդ քննարկումից հետո»: Կառավարության պաշտոնյաների հետ հանդիպումներն ընթանում են դռնփակ ռեժիմով։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը մինչ այժմ հրավիրել էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |