Բուքմեյքերների աշխատանքը սահմանափակող օրինագիծն ԱԺ-ում է

Բուքմեյքերների աշխատանքը սահմանափակող օրինագիծն ԱԺ-ում է

PanARMENIAN.Net - ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանափակել բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը։

Այդպիսով կսահմանափակվեն բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը ՀՀ տարածքում, ինչպես նաև կարգելվի գազալցկայաններում և տարբեր հանրային վայրերում հայտնի սարքավորումների միջոցով վիճակախաղի կազմակերպումը:

Նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն է։

Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը շրջանառության մեջ էր դրել առցանց լրատվամիջոցներում բուքմեյքերական ընկերությունների գովազդը սահմանափակելու մասին օրինագիծը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---