€31.5 մլն ԵՄ-ից՝ ՀՀ-ում տուրիզմի և ագրոոլորտի զարգացմանը21 փետրվարի 2019 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական միությունը€31.5 մլն կտրամադրի Հայաստանի Հանրապետությանը՝ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում գյուղատնտեսության, նորարարական տուրիզմի և ստեղծագործական արդյունաբերության ոլորտում տարբեր ծրագրերի իրականացմանը: ՀՀ կառավարության փետրվարի 21-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան համաձայնագրում նշվում է, որ դրամաշնորհը կտրբի Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ),Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ՝ Հարևանության ներդրումային հարթակի (ՀՆՀ) միջոցներից: Հայաստանի Հանրապետության կառավարությունը գույքի կամ ֆինանսական պարտավորությունների հետ կապված որևէ համաֆինանսավորում չի տրամադրում։ Ծրագրի նպատակն է առաջ մղել Հայաստանի նորարարական տնտեսությունը մասնավոր հատվածի, ինչպես նաև զարգացման գործընկերների հետ սերտ համագործակցությամբ՝ միևնույն ժամանակ ապահովելով Հայաստանի ձեռնարկատերերին տրամադրվող ԵՄ աջակցության տեսանելիությունը: Ավելին, գործընթացների իրականացման հաջորդական մոտեցման շրջանակներում դրանով կպահանջվի ներգրավել ներդրողների միջազգային ցանց՝ կայուն տարածքային զարգացում և աճ ապահովելու համար: Ծրագրով կստեղծվի Ստեղծարար կենտրոն, որը կաջակցի տնտեսական աճի և ընդլայնված սոցիալական ներգրավվածության համար խթան հանդիսացող ստեղծարար ոլորտը խթանելուն՝ ապահովելով թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց մասնակցությունը։ Պլանավորված աջակցությունը հիմնված կլինի փոխգործակցության վրա և կամրապնդի միջոլորտային համագործակցությունը։ Ծրագիրը կօգտվի տարբեր ԵՄ ծրագրերից, այդ թվում՝ «ԵՄ-ն բիզնեսի համար», «Փորձնական տարածաշրջանային զարգացման ծրագիր», «ՓՄՁՄ» (Փոքր և միջին ձեռնարկությունների միջև մրցակցություն) և «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրերից։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |