Բյուջետային ուղեցույց Երևանով. Ինչպես գիրանալ 5 օրում21 փետրվարի 2019 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Aviasales ծառայությունը բյուջետային ուղեցույց է հրապարակել Երևանով, որտեղ, մասնավորապես, անդրադարձ է կատարվում Երևանի պատմությանը, ավանդույթներին և ռեստորաններին: Հոդվածում նշվում է, որ Երևանն ամենաակնհայտ ուղղություն չէ ճամփորդության համար, եթե ազգանունդ «յանով» չէ ավարտվում: Սակայն, ըստ հեղինակի, գեղեցկության, պատմության, ավանդույթների, հարմարավետության և մյուս կողմից գների ու ճանապարհի տևողության հարաբերակցությամբ Հայաստանն իր առաջատարների եռյակում է: «Երևանն աշխարհի ամենաանվտանգ քաղաքաներից մեկն է, որտեղ ինձ վիճակվել է լինել: Այստեղ կարելի է հանգիստ զբոսնել գիշերները, ոչ ոք անկարգություններ չի սարքում և չի նեղում զբոսաշրջիկներին, իսկ աղջիկների հանդեպ տեղի պատանիները միշտ հարգալից են ու քաղաքավարի»,-նշում է հոդվածի հեղինկաը: Հոդվածում նշվում է, որ Երևանի հետ ծանոթության համար լավագույն ժամանակը մայիսն ու սեպտեմբերն են, և հարակից շաբաթները: «Ճիշտն ասած, ես մեծ սպասելիքներ չունեի Երևանից, առավել ևս լայն էր իմ ժպիտը բոլոր այն օրերին, երբ զբոսնում էինք այդ գունագեղ, հյուրընկալ քաղաքում: Արևոտ եղանակին Երևանը գունազարդվում է վարդագույնի բոլոր երանգներով՝ կաթնագույնից մինչև գրեթե բոսորագույն: Դա կատարվում է շնորհիվ տուֆի, որը հրաբխային ծագում ունի և որով երեսպատված են քաղաքի տները: Հատկապես գեղեցիկ է դա մայրամուտին, երբ երկինքն ու քաղաքը վերածվում են միասնական բրոնզաբոսորագույն կտավի»,-ասվում է հոդվածում: Նշվում է, որ Երևանում կերակուրը շատ է այն «աներևակայելի համեղ է և նույնքան աներևակայելի էժան»: Հեղինակը խորհուրդ է տալիս այցելել մի շարք ռեստորաններ և սրճարաններ, որտեղ կարելի է ճաշակել ինչպես տեղական, այնպես էլ եվրոպական խոհանոցի ուտեստներ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |