5 տեսախցիկով Nokia 9 PureView սմարթֆոնը ներկայացվել է25 փետրվարի 2019 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Բարսելոնայում փետրվարի 25-28-ը կայանալիք MWC 2019 ցուցահանդեսին ընդառաջ HMD Global ընկերությունը ներկայացրել է երկար սպասված Nokia 9 PureView սմարթֆոնը՝ անսովոր հիմնական տեսախցիկով: Nokia 9 PureView-ի նորամուտն ակնկալվում էր դեռևս 2018-ի ավարտին, սակայն թողարկումը մի քանի անգամ հետաձգվել է: Մոդելը առաջատար սմարթֆոն է հետին մասում տեղակայված տեսախցիկով, որը հինգ 12 մեգապիքսելանոց մոդուլ ունի Zeiss օպտիկայով, f/1.8 ապերտուրայով, որից երկուսը մոնոքրոմ են: Ֆրոնտալ տեսախցիկը 20 մեգապիքսելանոց է, գրում է Ferra.ru-ն: Սմարթֆոնը հագեցած է 5,99 դյույմանի POLED դիսփլեյով, Quad HD+ (2880 x 1440 պիքսել) թողունակությամբ և անմիջապես էկրանի վրա գտնվող մատնահետքերի սկանավորմամբ: Ապարատային հիմք է ծառայել Snapdragon 845 պրոցեսորը, 6 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներկառուցված հիշողությամբ: Մարտկոցը 3320 մԱժ ծավալ ունի: Ջրից և փոշուց պաշտպանությունը նախատեսված է ըստ IP67 չափանիշի: Չափսերն են՝ 155 х 75 х 8 մմ, իսկ քաշը՝ 172 գրամ: Սարքն աշխատում է Android 9 Pie-ով: Եվրոպայում Nokia 9 PureView-ն վաճառքի կհանվի մարտի սկզբին 699 դոլարով՝ կապույտ երանգով: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին նույնպես թույլ չեն տալիս մտնել գյուղ Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշից բերման ենթարկվածներին ծեծել են Նշվում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը |