Ռուբեն Սաֆրաստյան. Այսօր Թուրքիայում շատ են հետաքրքրվում Համշենի եւ համշենահայերի խնդիրներով23 հուլիսի 2008 - 14:38 AMT PanARMENIAN.Net - «Համշենի շաբաթվա» շրջանակներում այսօր Երեւանում բացվել է «Համշենն ու համշենահայերը. Պատմություն եւ մշակույթ» միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի նպատակն է խթանել հետազոտությունների անցկացումը Համշենի եւ համշենահայերի մասին, հասարակական եւ գիտական շրջանակներում իրազեկության բարձրացումը եւ համշենահայերի հետ կապի հաստատումը: «Վերջին տարիներին հետաքրքրությունը Համշենի եւ համշենահայերի խնդրի հանդեպ աճել է: Ես հուսով եմ, որ այդ գիտաժողովը կօգնի մեզ ավելի լավ հասկանալ մեր ազգի առանձնահատկությունները, նրա դրսեւորումները տարբեր աշխարհագրական եւ հոգեւոր միջավայրերում»,-հայտարարելմէ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, այսօր Թուրքիայում շատ են հետաքրքրվում Համշենի եւ համշենահայերի խնդիրներով: «Անշուշտ, մենք համաձայն չենք նրանց ներկայացրած որոշ տեսակետներին Համշենի եւ համշենահայերի հարցում, քանի որ դեռեւս 30-ական թվականներից թուրք պատմաբանները տեսություն են առաջ քաշել, ըստ որի համշենահայերը դասվում են թուրքական ցեղերի թվին»,-նշել է Ռուբեն Սաֆրաստյանը: Գիտաժողովին մասնակցելու նպատակով հրավիրվել են ինչպես հայ, այնպես էլ թուրք փորձագետներ, որոնք ուսումնասիրում են համշենահայերի պատմությունն ու մշակույթը: Միջոցառումների կազմակերպիչները հուսով են, որ այս գիտաժողովը սկիզբ կդնի հայ եւ թուրք պատմաբանների համագործակցությանը` այս խնդիրն ուսումնասիրելու նպատակով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |