Խորենացի 13-ում բիզնես կենտրոն կկառուցվի. Էսքիզներ կան

Խորենացի 13-ում բիզնես կենտրոն կկառուցվի. Էսքիզներ կան

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը պարզաբել է Խորենացու փողոցի 13 հասցեում, «Շիրակ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող շենքի ապամոնտաժումը. նշվում է, որ ապամոնտաժումն արվել է դեռևս 2004 թվականին, որի ժամանակ պահպանվել է միայն դիմային հատվածը:

Ներկայացվել են նաև այդ հասցեում բիզնես կենտրոնի էսքիզային տարբերակները:

«Ի սկզբանե, 2004 թվականին շենքը մասնավորեցվելուց հետո, սեփականատերերն իրենց ներկայացված նախագծերով չեն նախատեսել ճակատային հատվածի պահպանում: Շինությունը հուշարձան շենք չէ, ինչպես նաև ներառված չէ Երևան քաղաքի՝ ճարտարապետական տեսակետից արժեքավոր ճակատներ ունեցող շենքերի կազմում: Ներկա պահին ապամոնտաժման աշխատանքներն իրականացվում են համաձայն նախագծի և 2019-ին տրամադրված քանդման թույլտվության հիման վրա: Ի դեպ, ընկերության կողմից ներկայացված բիզնես կենտրոնի կառուցման էսքիզային առաջարկով խնդրո առարկա ճակատը նոր մոտեցմամբ վերականգնվելու է՝ դառնալով համալիրի ինտերիերի բաղկացուցիչ մասը: Հարկ է նշել, որ տասնյակ տարիների ընթացքում տեղումների հետևանքով շենքի ճակատային հատվածը խարխլվել է», - նշված է պարզաբանման մեջ:

Ավելի վաղ համացանցում շենքի ապամոնտաժման աշխատանքների վերաբերյալ տեսանյութ էր տարածվել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---