Կարասին. Վրաստանը նպաստում է, որ ՀՀ-ն մասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժություններին

Կարասին. Վրաստանը նպաստում է, որ ՀՀ-ն մասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժություններին

PanARMENIAN.Net - Ռուսաստանը մտահոգված է մարտին Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններով: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար, պետքարտուղար Գրիգորի Կարասինը՝ հավելելով, որ, դա առաել ևս մտահոգիչ է, քանի որ Վրաստանը նպաստում է Հայաստանի մասնակցությանը զորավարժություններին:

Փետրվարի 27-ին Պրահայում տեղի է ունեցել ՌԴ ԱԳ փոխնախարար, պետքարտուղար Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հերթական հանդիպումը:

Հանդիպումից առաջ Կարասինն ասել էր, որ «մտադիր է զգուշացնել վրաց գործընկերներին հնարավոր անակնկալների մասին, որոնք հաճելի չեն լինի երկու երկրների համար», հայտնում է «Կոմերսանտը»:

«Մենք ձգտում ենք հորդորել Վրաստանին, որ մեր հարաբերություններում տհաճ անակնկալներ չլինեն: Բանն այն է, որ Վրաստանի արատքին քաղաքականության մեջ գնալով ավելի է ակտիվանում ՆԱՏՕ-ի հետ կապված օրակարգը: Բավականին հաճախ այնտեղ ՆԱՏՕ-ի ծավալուն զորավարժություններ են անցկացվում, ընդ որում Վրաստանը նպաստում է, որ դրանց մասնացեն նաև տարածաշրջանի մյուս երկրները, օրինակ, Հայաստանը»,-ասել է Կարասինը հանդիպումից հետո:

Նա հավելել է, որ Վրաստանի ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժությունները չեն նպաստի կայունությանն ու վստահության ամրապդնմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում:

«Թբիլիսին պետք է կողմնորոշվի՝ կամ նրանք ընտրում են Հարավային Կովկասում տարածաշրջանային բարենպաստ մթնոլոտի ստեղծումը, կամ՝ եվրաատլանտյան օրակարգը: «Միաժամանակ երկուսն անելը բարդ է և հղի է ամենալուրջ հետևանքներով: Հասկանալի է, որ եթե ՆԱՏՕ-ն ռազմական ակտիվություն ծավալի Հարավային Կովկսաում, վաղ թե ուշ դա խնդիրներ է առաջացնելու: Մենք հիշում ենք, թե ինչից սկսվեցին ուկրաինական խնդիրները: Դա նույն հարցադրումն է»,-ասել է Կարասինը:

2018-ի օգոստոսի 1-15-ը Վրաստանում անցկացվող «Վեհանձն գործընկեր-2018» (Noble Partner - 2018) զորավարժությանը մասնակցել է ՀՀ ԶՈւ 4 սպայից բաղկացած խումբը: ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության հայտարարություն էր տարածել, որ զորավարժությունը չի կազմակերպվում ՆԱՏՕ-ի կողմից, դրան հրավիրված են մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրները շտաբային սպաներով կամ ստորաբաժանումներով:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այդ առնչությամբ հայտարարել էր, որ Մոսկվան ափսոսում է, որ ՆԱՏՕ-ի զորավարժություններում տարբեր պատրվակներով ներգրավված են նաև Վրաստանի հարևան երկրները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---