Վարչապետը` Մալյանի հետ կապված միջադեպի մասին. «Բռնության որևէ փորձ պետք է արժանանա կոշտ հակազդեցության»![]() 4 մարտի 2019 - 11:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Ես համալսարանական եմ» նախաձեռնության համակարգող Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների մասնակցությամբմիջադեպին: «Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որևէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության: Բոլոր նրանք ովքեր Նոր Հայաստանում գործում են բռնության, ստի, կեղծիքի տարածման տրամաբանությամբ՝ գործում են ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ժողովրդի», - ասել է վարչապետը: Մարտի լույս 4-ի գիշերը «Ես համալսարանական եմ» նախաձեռնության համակարգող Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում պնդել է, որ ենթարկվել է հարձակման. ըստ վերջինիս՝ հարձակվողները «Ռեստարտ» նախաձեռնության անդամներից են եղել: Հղումներ թեմայով. Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |