Զատուլինն առաջարկում է ԼՂ անկախության ճանաչման դիմաց տարածքներ հանձնել

Զատուլինն առաջարկում է ԼՂ  անկախության ճանաչման դիմաց տարածքներ հանձնել

PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Մոսկվայում կայացած հայ-ռուսական «Լազարյան ակումբի» նիստում անդրադարձել է Արցախյան հակամարտության կարգավորմանը, հայտնում է «Նորությունների դաշնային գործակալությունը»:

Ըստ Զատուլինի, հարցի հնարավոր կարգավորումը կարող է լինել Արցախյան պատերազմի ժամանակ հայերի կողմից ազատգրված շրջանների վերադարձն Ադրբեջանին՝ վերջինիս ԼՂ անկախության ճանաչման դիմաց:

Նա նաև նշել է, որ Արցախի անկախությունն «այլևս անշրջելի է, իսկ մնացածը կարելի է քննարկել»:

«Լազարյան ակումբի» առաջին նիստը եղել է 2018 թվականին Երևանում, որին մասնակցել է նաև Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---