28 հուլիսի 2008 - 15:48 AMT
Ղրիմում Հայաստանի նախագահը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ. Տ Գարեգին Երկրորդը հուլիսի 28-ին կմեկնեն Ղրիմ` մասնակցելու հին հայկական Սուրբ Խաչ վանական համալիրի հիմնադրման 650-ամյակին նվիրված արարողությանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել նախագահի մամլո ծառայությունում: Հայկական պատվիրակության կազմում են արտաքին գործերի եւ մշակույթի նախարարները, արտգործնախարարության Սփյուռքի հետ կապերի կոմիտեի նախագահը, պաշտոնատար այլ անձինք:
Հայաստանի նախագահը ներկա կգտնվի Սուրբ Խաչ եկեղեցու օծման արարողությանը, որը կկատարվի Վեհափառ Հայրապետի ձեռամբ: Ղրիմ այցի ընթացքում Հայաստանի նախագահը զրույց կունենա Ուկրաինայի իր գործընկերոջ` Վիկտոր Յուշչենկոյի հետ: Երկու երկրների մշակույթի նախարարությունների միջեւ կստորագրվի մինչեւ 2012թ. համագործակցության վերաբերյալ պայմանագիր: