Գերմանիայի դեսպան. Տպավորություն կա, որ ՆԱՏՕ-ն ՀՀ-ում հայտնի է միայն նեղ փորձագետներին

Գերմանիայի դեսպան. Տպավորություն կա, որ ՆԱՏՕ-ն ՀՀ-ում հայտնի է միայն նեղ փորձագետներին

PanARMENIAN.Net - Մարտի 12-ին Հայաստանում մեկնարկող «ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակում ներգրավված կլինեն ՆԱՏՕ-ի անդամ ավելի շատ երկրներ: Այդ մասին Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթվա» մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսին հայտարարել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ Զինված ուժերին ՆԱՏՕ-խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար:

Դեսպանի խոսքով՝ Հայաստանում հասարակության շատ փոքր հատված է տեղեկացված ՆԱՏՕ-ի գործունեությունից, հայտնում է Aysor.am-ը:

«Դժբախտաբար, իմ տպավորությունն է այդպիսին, և ես այն ստացել եմ հասարակության ներկայացուցիչների հետ շփումներից, Հայաստանում ՆԱՏՕ-ն հայտնի է միայն փորձագետների նեղ շրջանակներին: Ուստի այս շաբաթվա ընթացքում կարևոր են ոչ միայն մասնագետների, փորձագետների միջև քննարկումներն, այլև՝ հանրության հնարավորինս լայն շերտերի ներգրավվածությունը», - ասել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը:

ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանը, ներկայացնելով առաջիկա շաբաթ սպասվող միջոցառումները, հայտարարել է, որ Հայաստանի երկխոսությունը ՆԱՏՕ-ի հետ շարունակվում է բնականոն կերպով:

Նա ընդգծել է, որ Հայաստանում է գտնվելու նաև Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---