Արմեն Աշոտյան. Վրաստանը կարող է հայտնվել Ադրբեջանի Սցիլլայի եւ Թուրքիայի Խարիբդայի միջեւ28 հուլիսի 2008 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Վրաստանն ընդգրկված է մի շարք նախագծերում, որոնք ուղղված են Հայաստանի դեմ, այն դեպքում, երբ Հայաստանն իրեն նման քայլեր թույլ չի տալիս Վրաստանի նկատմամբ: Այդ մասին «Արդյոք Կովկասում նոր սահմաններ կհայտնվեն Վրաստանի անդամակցության դեպքում ՆԱՏՕ-ին» թեմայով Երեւան-Թբիլիսի հեռուստակամրջի ժամանակ հայտարարեց Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը: Որպես օրինակ` նա նշել է, որ Հայաստանը չեզոքություն է պահպանում ռուս-վրացական հարաբերությունների հարցում: «Նաեւ պետք է պարզել, արդյոք Վրաստանի քաղաքականությունը Հայաստանի մեկուսացման առումով դրսից է թելադրված, թե իր սեփական կամքն է: Ես, ամեն դեպքում, հուսով եմ, որ դա թելադրված է դրսից: Վրաստանը կարող է հայտնվել Ադրբեջանի Սցիլլայի եւ Թուրքիայի Խարիբդայի միջեւ: Նաեւ պետք է պարզել` ի՞նչ ուղղությամբ կշարժվի Կարս-Բաքու երկաթուղին հետագայում: Այն կարող է գնալ դեպի Ռուսաստան, Իրան կամ դառնալ լաստանավային գետանցում Կենտրոնական Ասիայի հետ»,- ասել է Աշոտյանը:Նա նաեւ ընդգծել է, որ ներկայացնել Կարս-Բաքու նախագիծը` որպես տարածաշրջանային եւ անվտանգություն ապահովող, համենայն դեպս, նաիվ է: «Հայաստանին չեն հուզում Ռուսաստանի շահերը, ինչպես կարծում է վրացական կողմը, մեզ հուզում են մեր սեփական խնդիրները: Եւ ես չեմ կարծում, որ Թբիլիսին չի հասկանում, որ մեկուսացնում է Հայաստանին Ադրբեջանի եւ Թուրքիայի ցուցումով»,- ընդգծել է հայ պատգամավորը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել Համայնքապետ․ Բերքաբերում ականազերծումն ավարտվել է Նա նշել է, որ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները դեռևս չեն ավարտվել Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է Կրիպտոակտիվների կարգավորման հարցում ՀՀ ԿԲ-ն առաջնորդվելու է եվրոպական չափորոշիչներով ԿԲ-ն կրիպտոակտիվների մասին օրինագիծ է պատրաստել, որն առաջիկայում շրջանառության մեջ կդրվի |