Տոնոյանն ու Ապատուրայը ՀՀ-ՆԱՏՕ գործակցությունն են քննարկել

Տոնոյանն ու Ապատուրայը ՀՀ-ՆԱՏՕ գործակցությունն են քննարկել

PanARMENIAN.Net - Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը Երևանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Ապատուրայը Հայաստան է ժամանել մարտի 11-15-ն անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումների շրջանակներում:

Զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողության ծրագրով և Պլանավորման և վերանայման գործընթացի գործընկերության նպատակներով նախատեսված միջոցառումների ընթացքին, դրանց ամփոփման և գնահատման, ինպես նաև հաջորդ տարիների պլանավորման հետ կապված հարցերին: Կարևորվել է Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղության և կայունության ապահովման առաքելություններին Կոսովոյում և Աֆղանստանում` որպես միջազգային անվտանգության ապահովմանն ուղղված կարևոր ներդրում, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Ջեյմս Ապատուրայը շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումներն անցկացնելու և դրա շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարությունում բարեվարքության թեմայով բարձրաստիճան խորհրդաժողով անցկացնելու համար:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---