ՀՀ նախագահը չի մասնակցի ԱԽ նիստին. Մարտի 11-ի ուշ երեկոյան են հրավիրել

ՀՀ նախագահը չի մասնակցի ԱԽ նիստին. Մարտի 11-ի ուշ երեկոյան են հրավիրել

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 11-ի ուշ երեկոյան հրավիրվել է մասնակցելու այսօր Արցախի Հանրապետությունում կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստին։

Սակայն տեխնիկական պատճառներով Հանրապետության նախագահը չի մասնակցի ԱԽ նիստին, հայտնում է Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մարտի 12-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի կունենա Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այլ մանրամասներ նիստի, դրա օրակարգի վերաբերյալ հայտնի չեն:

 Ուշագրավ
---