Failed States Index 2008. Ադրբեջանն ու Վրաստանը ավելի անգործունակ են, քան Հայաստանը

PanARMENIAN.Net - Ամերիկյան երկու առաջատար քաղաքագիտական ինստիտուտներ` ազդեցիկ ամերիկյան Forign Policy հանդեսն ու Ամերիկյան խաղաղության հիմնադրամ (The Fund for Peace) հասարակական կազմակերպությունը հրապարակել են հերթական, թվով չորրորդ, աշխարհի «անգործունակ» պետությունների փորձագիտական վարկանիշը` Failed States Index 2008, որն արտացոլում է իշխանությունների անկարողությունը վերահսկել տարածքային ամբոջականությունը, ինչպես նաեւ ժողովրդագրական, քաղաքական եւ տնտեսական իրավիճակն երկրում: Վարկանիշում առաջին տեղերն են զբաղեցրել 35 ամենաանբարենպաստ պետությունները Սոմալիի գլխավորությամբ: Միեւնույն ժամանակ 15 երկրներ Նորվեգիայի գլխավորությամբ ձեւավորում են բարեկեցության եւ պետական ինստիտուտների կայունության գոտի:



Նախկին խորհրդային հանրապետություններից ամենավատ դիրքերն ունեն Ուզբեկստանը` 26 տեղ, Տաջիկստանը` 38-րդ տեղ, Ղրղզստանը` 39-րդ տեղ եւ Թուրքմենստանը`46-րդ տեղ: Մոլդովան զբաղեցրել է 50-րդ տեղը եւ համարվում է Եվրոպայի ամենաանկայուն պետությունը, Բելառուսը` 53-րդն է, Վրաստանը` 56-ը, Ադրբեջանը` 64-ը, Ղազախստանը`101-ը, Ուկրաինան` 108-ը, Հայաստանը` 109-ը:



Կայուն երկրների ցանկը ընդգրկում է 34 պետություն, որոնք ընդհանուր ինդեքսում գտնվում են 128-162-րդ տեղերում: Բացում է այդ ցանկը Ռումինիան` 128-րդ տեղ, իսկ փակում է Պորտուգալիան` 162-րդ տեղ: Բոլոր մերձբալթյան պետությունները հայտնվել են կայուն երկրների ցուցակում` Լատվիան 136-րդ տեղում է, Էստոնիայում` 139-րդ, Լիտվան` 143-րդ տեղում: Համեմատության համար` Մոնղոլիան զբաղեցնում է 133-րդ տեղը, Միավորված Արաբական Էմիրությունները` 138-րդ տեղը, Լեհաստանը` 145-րդ, Հունաստանը` 147-րդ, Չեխիան` 149-րդ, Հարավային Կորեան` 153-րդ, Իտալիան` 154-րդ, Գերմանիան` 155-րդ, Ֆրանսիան` 158-րդ, Մեծ Բրիտանիան` 160-րդ, Ամերիկայի Միացյալ Նահանգները` 161-րդ տեղը:



Պետությունները, որոնք գտնվում են 163-177 տեղերում, համարվում են ամենակայունն ու հարմարավետը նորմալ կյանքի համար: Դրանք ընդամենը 15-ն են` Ճապոնիան` 163-րդ տեղ, Բելգիան` 164-րդ տեղ, Լյուքսեմբուրգ`ը 165-րդ տեղ, Նիդերլանդները` 166-րդ, Կանադան` 167-րդ, Ավստրիան` 168-րդ, Ավստրալիան` 169-րդ, Դանիան` 170-րդ, Նոր Զելանդիան` 171-րդ, Իսլանդիան`172-րդ, Շվեյցարիան` 173-րդ, Իռլանդիան` 174-րդ, Շվեդիան` 175-րդ, Ֆինլանդիան` 176-րդ եւ Նորվեգիան` 177-րդ տեղը, որը հերթական անգամ համարվում է ամենաբարենպաստ երկիրն ըստ վարկանիշի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---