Օպերայի հարակից սրճարաններն ապամոնտաժում են. Իրավիճակը լարված է

Օպերայի հարակից սրճարաններն ապամոնտաժում են. Իրավիճակը լարված է

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը սկսել է ապամոնտաժել Օպերայի հարակից տարածքում գործող սրճարանները, այս պահին ապամոնտաժում են Ատլանտիկ սրճարանի մի մասը, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Իրավիճակը լարված է։ Սրճարանների սեփականատերերն ու աշխատակիցները պահանջում են, որ օպերայի տարածք գա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ապամոնտաժման աշխատանքները վերահսկում են քաղաքապետարանի աշխատակիցները։ Տեղում է նաև Երևանի Կենտրոն համայնքի թաղապետ Վիկտոր Մնացականյանը։

Տեղում են նաև մեծ թվով ոստիկաններ։

«Շոկոլադնիցա» սրճարանի սեփականատերը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Օպերայի շրջակայքի սրճարանների ապամոնտաժման հետևանքով գործազուրկ է մնում ընդհանուր առմամբ 300 մարդ, իսկ կոնկրետ իրենց սրճարանն ունի 60 աշախակից, հայտնում է Aysor.am-ը:

Օպերայի հարակից տարածքում գործող և այս պահին ապամոնտաժվող «Ատմոսֆերա» սրճարանի համասեփականատեր Էլիզաբեթ Ղազարյանը պատկան մամիններից պահանջում է թույլ տալ աշխատել գոնե մինչև նոյեմբեր ամիս։ Նա լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ իրենց սրճարանն ամենահեղափոխականն է եղել, հեղափոխության օրերին «Ատմոսֆերայում» եղել են ներկա իշխանությունների շատ ներկայացուցիչներ, այդ թվում գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր ծննդյան օրը նշել է հենց իրենց սրճարանում։

Նույն սրճարանի աշխատակիցներից մեկն էլ նշեց, որ ավելի քան 7 տարի աշխատում է այդտեղ, սակայն հիմա այլևս գործազուրկ է, իր հետ՝ ևս 45 հոգի։

Ընթերցեք նաև.Օպերայի այգին մասնակի կվերականգնվի սրճարանների հաշվին. Ֆոտո

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---