Քաղաքապետարան. «Մուլտի Գրուպի» հյուրանոցի կառուցումը կքննարկվի դատավճռից հետո

Քաղաքապետարան. «Մուլտի Գրուպի» հյուրանոցի կառուցումը կքննարկվի դատավճռից հետո

PanARMENIAN.Net - «Մուլտի գրուպ» ընկերության կողմից Երևանի Աբովյան 5/1 հասցեում իրականացվող շինարարության օրինականությունը 2018-ի փետրվարին դատարանում վիճարկել է հարևան շինության սեփականատերը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Մարտի 13-ին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե քաղաքապետը «պրոբլեմ է ստեղծում» Աբովյան 5 հասցեում հյուրանոցի շինարարություն համար։

«Խորհրդարանի հարգարժան պատգամավորի և հանրության համար պարզաբանում ենք. «Մուլտի գրուպ» ընկերության կողմից Երևանի Աբովյան 5/1 հասցեում իրականացվող շինարարության օրինականությունը 2018-ի փետրվարին դատարանում վիճարկել է հարևան շինության սեփականատերը: Հայցը դատարում վարույթ է ընդունվել 2018-ի փետրվարի 19-ին: Այդ պահից սկսած շինարարության աշխատանքները կասեցվել են օրենքի ուժով:

Շինարարության աշխատանքերի վերսկսմանը վերաբերող հարցերի քննարկմանը հնարավոր կլինի անդրադառնալ դատարանի՝ ուժի մեջ մտած վճռի պարագայում»,-ասվում է Կարապետյանի գրառման մեջ:

«Մենք Թումանյան-Աբովյան խաչմերուկի վրա թագաժառանգի հետ հյուրանոց ենք կառուցում: Այնտեղ դրվում է 100 միլիոն»,-ասել էր Գագիկ Ծառուկյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---