Դավիթ Փախչանյանն ազատվել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից

Դավիթ Փախչանյանն ազատվել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից

PanARMENIAN.Net - Դավիթ Փախչանյանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դավիթ Փախչանյանին ազատել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից», - ասվում է որոշման մեջ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

2018-ի հունիսին Դավիթ Փախչանյանն ազատվել էր Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից:

Դավիթ Փախչանյանը ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ և պաշտպանության փոխնախարար էր նշանակվել Ապրիլյան պատերազմից հետո՝ 2016-ի հունիսին: Դավիթ Փախչանյանը «Այբ» կրթական հիմնադրամի և «Դիլիջանի կենտրոնական դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր, ՌԴ «Աերոսիբ» ընկերության գործադիր տնօրենը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---