Հայաստանի նախագահը ցավակցել է ԵԽ-ի ղեկավարությանը` լորդ Ռասել Ջոնսթոնի մահվան կապակցությամբ30 հուլիսի 2008 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին եւ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուչին ԵԽԽՎ պատգամավոր, ԵԽԽՎ նախկին նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնի մահվան կապակցությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել նախագահի մամլո ծառայությունում: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոնայք, խոր ցավով տեղեկացա ԵԽԽՎ պատգամավոր, ԵԽԽՎ նախկին նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնի անժամանակ վախճանի մասին: Իր գործունեության ընթացքում լորդ Ջոնսթոնը մշտապես վառ է պահել քաղաքական իմաստուն գործչի եւ մարդու իրավունքների պաշտպանի իր բարձր համարումը եւ մեծ նպաստ բերել Եվրոպայի խորհրդի կողմից դավանվող արժեքների տարածմանը: Մեծ է նրա ներդրումը հակամարտություններով բաժանված ժողովուրդների հաշտեցման եւ խաղաղության ուղիների որոնման գործում: Նրա նվիրվածությունը կշարունակի ոգեշնչել այդ բարձր առաքելությունն ստանձնած բոլոր քաղաքական գործիչներին: Ընդունեք խնդրեմ խորին ցավակցություններս, ինչպես նաեւ լորդ Ռասել Ջոնսթոնի ընտանիքի անդամներին փոխանցեք իմ անկեղծ վշտակցությունը»: Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահ, Լեռնային Ղարաբաղի հարցով ենթակոմիտեի ղեկավար լորդ Դեւիդ Ռասսել-Ջոնսթոնը մահացել է հուլիսի 27-ին ոսկրամկանների քաղցկեղից 76-ամյա հասակում: «Սա թախծոտ օր է արդարության, խաղաղության եւ մարդասիրության բոլոր պահապանների համար: Լորդ Ռասսել-Ջոնսթոնը հեռացավ խորը հետք թողնելով այն եվրոպացիների սրտերում, ով նրա հետ ծանոթ լինելու պատվին էր արժանացել: Մենք հավերժ կպահենք մեր հիշողության մեջ նրա կրքոտ նվիրվածությունը Եվրոպայի միասնությանն ու ընկերություն անելու ընդունակությունը»,- հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուչը հուլիսի 28-ին, խորը սուգ հայտնելով Ռասսել-Ջոնսթոնի մահվան կապակցությամբ: «Մենք կորցրեցինք խոշոր խորհրդարանական գործչի, ով հավատում էր մեծ Եվրոպայի գոյությանը, որտեղ բոլորը կօգտվեն ժողովրդավարության պտուղներից, մարդու իրավունքներից եւ օրենքի գերակայությունից»,- նշել է գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |