Կենտրոնի թաղապետը՝ սրճարանների աշխատողներին. Երևանն արդեն տեր ունի, համակերպվեք

Կենտրոնի թաղապետը՝ սրճարանների աշխատողներին. Երևանն արդեն տեր ունի, համակերպվեք

PanARMENIAN.Net - Կենտրոն վարչական շրջանի թաղապետ Վիկտոր Մնացականյանը, դիմելով Oպերայի շենքին հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքող աշխատակիցներին, հորդորել է «համակերպվել, քանի որ Երևանն արդեն տեր ունի»:

Մնացականյանը նշել է նաև, որ քաղաքապետարանը որևէ մեկի տունը չի քանդում, պարզապես վերադարձնում է Երևանին ու երևանցիներին այն, ինչ ժամանակին խլել են իրենցից:

Օպերայի հարակից տարածքների ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցներն արգելափակել էին Մաշտոցի պողոտան: Ոստիկաններն ազատել են պողոտան ցուցարաներից:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարության ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ շնորհակալություն հայտնելով երևանցիներին Օպերայի հարակից տարածքների սրճարանների ապամոնտաժման գործընթացին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---