Մաշտոցի պողոտայի ակցիայից ոստիկան ու քաղաքացի են տեղափոխվել հիվանդանոց

Մաշտոցի պողոտայի ակցիայից ոստիկան ու քաղաքացի են տեղափոխվել հիվանդանոց

PanARMENIAN.Net - Մաշտոցի պողոտայի բողոքի ակցիայի ընթացքում արձանագրված միջադեպի արդյունքում 1 ոստիկան և 1 քաղաքացի տեղափոխվել են Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

«Ոստիկանության աշխատակիցը՝ (Ա. Կ. 1992 թվականի ծնված), ստացել է գլխի շրջանի վնասվածք, վիճակը գնահատվում է բավարարար:

Քաղաքացին՝ (Հ. Ս. 1953 թվականի ծնված), ստացել է գոտկային շրջանի վնասվածք, վիճակը գնահատվում է բավարար»,-ասվում է գրառման մեջ: :

Նշվում է, որ երկու տուժածներն էլ ներկա պահին գտնվում են հետազոտությունների փուլում, լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ:

Օպերայի հարակից տարածքների ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցներն արգելափակել էին Մաշտոցի պողոտան: Ոստիկաններն ազատել են պողոտան ցուցարաներից:

Մաշտոցի պողոտան արգելափակած Օպերայի հարակից տարածքի սրճարանների 16 աշխատակից բերման է ենթարկվել Կենտրոնի բաժին: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեցին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: :

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---