Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները հանդիպում են Մոսկվայում ԵԱՀԿ ՄԽ նախաձեռնությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում օգոստոսի 1-ին անցնելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ: Նրա խոսքերով, հանդիպմանը շարունակվելու են խորհրդատվությունները մադրիդյան համաձայնությունների շուրջ: «Մենք Էլմար Մամեդյարովի հետ հանդիպելու ենք առանձին, իսկ հետո` ընդարձակված կազմով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ: Խոսք կգնա նաեւ Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ ձեռքբերված պայմանավորվածությունների առումով բանակցային գործընթացի շարունակության վերաբերյալ»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը, հավելելով, որ վերջին 3 ամիսների ընթացքում դա կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երրորդ հանդիպումը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---