Քոչարյանին գրավով ազատելու միջնորդությունը մերժվել է![]() 15 մարտի 2019 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությ ամբ, որոշել է բավարարել Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ մերժելով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավով ազատ արձակելու միջնորդությունը, այդ մասին քիչ առաջ հայտարարեց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։ Այսպիսով, Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ, հայտնում է Aysor.am-ը։ ՀՔԾ-ն միջնորդել էր ևս 2 ամսով երկարաձգել Քոչարյանի կալանքի ժամկետը։ «Ըստ էության, քրեական գործի 300.1 հոդվածով հիմնավորումները պայմանավորված են մինչև հիմա առկա 4 հատ այլ դատական ակտերով, որոնց հիմքով էլ հաստատել է հիմնավոր կասկածը, դատարանը նշեց, որ բացառել է թաքնվելու հնարավորությունը, այսինքն՝ միակ հիմքը, ըստ էության այն է, որ հիմա նյութերի ծանոթանալու փուլն է, ռիսկային է գնահատել գործի վրա ազդելու հավանականությունը», -ներկայացրել է Արամ Օրբելյանը։ Այդուհանդերձ, դատարանը գտել է, որ Քոչարյանի նկատմամբ առաջադրված կաշառք վերցնելու վերաբերյալ քրեական գործով չկա հիմնավոր կասկած, սակայն կալանավորելու մասին որոշումը կայացվել է, քանի որ, ըստ փաստաբանի, եթե մեկ դրվագով կա հիմնավոր կասկած, ապա դա տարածվում է նաև մյուս դրվագների վրա։ Փաստաբանը տեղեկացրել է, որ այս նիտին Քոչարյանը ներկա է եղել։ Օրբելյանը նշել է նաև, որ պատրաստվում են բողոքարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի այս որոշումը, քանի որ վստահ են՝ դատարանը չի կարող կաշկանդված լինել նախկինում խափանման միջոցները կիրառելիս կայացրած դատարանների որոշումներով։ Քոչարյանը կալանավորվել է 2018 թվականի դեկտեմբերի 7-ին. նա մեղադրվում է զինված ուժերը քաղաքական գործընթացների ներգրավմամբ Սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Նրա քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |