31 հուլիսի 2008 - 23:21 AMT
Այսօր Պեկին` ամառայի օլիմպիական խաղերի է մեկնում առաջինը պատվիրակությունը Հայաստանից
Հայաստանի առաջին պատվիրակությունը հուլիսի 31-ին կմեկնի Պեկին` 29-րդ ամառայի օլիմպիական խաղերին մասնակցելու նպատակով, հինգշաբթի հաղորդել է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչ Նաթելլա Հովասափյանը: «Առաջին պատվիրակության կազմում են ձյուդոիստներն ու հրաձիգ Նորայր Բախտամյանը»,-ասել է Հովասափյանը: Նրա խոսքերով, օգոստոսի 1-7-ը առաջին պատվիրակությանը կհետեւեն նաեւ մյուս մարզիկները:

Ընդամենը հայկական պատվիրակության կազմում են շուրջ 60 հոգի, Հայաստանի պատիվը կպաշտպանեն 25 մարզիկներ` մեկ հրաձիգ, լողորդ, ծանրորդներ, ըմբշամարտիկներ, բռնցքամարտիկներ, ձյուդոիստներ ու թեթեւ աթլետիկայի մարզիկներ: Հայկական պատվիրակությունը գլխավորում է Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«Օլիմպիադայի բացումը տեղի կունենա օգոստոսի 8-ին, իսկ արդեն օգոստոսի 9-ին մեդալների համար պայքարի մեջ կմտնեն հրաձիգ Նորայր Բախտամյանը, ձյուդոսիտ Հովհաննես Դավթյանը եւ բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը»,-ասել է Հովասափյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: