Գաղտնալսման գործով Քոչարյանին տուժող ճանաչելու բողոքը մերժվել է![]() 18 մարտի 2019 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի՝ նրան ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման առթիվ հարուցված քրեական գործով տուժող ճանաչելու բողոքը: 2018-ի հոկտեմբերին ՀՀ քննչական կոմիտեն մերժել էր Քոչարյանին գաղտնալսման գործով տուժող ճանաչելու մասին միջնորդությունը: Քննիչի այս որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանում, ապա մերժվելուց հետո՝ Վերաքննիչ դատարանում։ Ավելի վաղ համացանցում է հայտնվել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը Մարտի 1-ի գործով մեղադրյալների վերաբերյալ: ՀՔԾ պետը հայտարարել էր, որ ձայնագրության հրապարակելը նպատակ ունի խոչընդոտելու Մարտի1-ի գործի քննությանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |