ԼՂ ԱԺ-ն քննադատել է Բաբայանի՝ Արցախը ՌԴ-ի ներքո մանդատային տարածք դարձնելու միտքը![]() 19 մարտի 2019 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության խորհրդարանում ընդգրկված բոլոր քաղաքական ուժերը խիստ քննադել են ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար Արցախը պետք է մանդատային տարածք դառնա՝ մասնավորապես Ռուսաստանի Դաշնության ներքո, հայտնում է «Արցախպրեսը»: «Մենք անկախ պետություն չենք հռչակել, որպեսզի լինենք այլ պետության մանդատի ներքո: Անշուշտ, հարգում ենք ցանկացած պետության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության տեսակետը, առավել ևս, որ նա համանախագահ պետություն է, բայց մենք կառուցում ենք մեր երկիրը, և այլընտրանք լինել չի կարող»,- ասել է «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը: Ընդդիմադիր «Շարժում-88» խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղունցն էլ առհասարակ ընդունելի չի համարում ցանկացած ձևի խաղաղապահ ուժերի ներկայությունը թե Արցախի տարածքում, թե սահմանին: «Բազմաթիվ երկրների փորձը ցույց է տալիս, որ չի կարելի երկրի, ժողովրդի անվտանգությունը դնել խաղաղապահ ուժերի վրա: Մենք ապացուցել ենք, որ ինքներս ի վիճակի ենք ապահովել մեր երկրի անվտանգությունը, և հետագայում նույնպես անհրաժեշտ է ունենալ նման քաղաքականություն: Կարծում եմ՝ ցանկացած ոտնձգություն, որը սպառնում է թեկուզ և մեկ զինվորի, մեկ քաղաքացու կյանքին, պետք է ընդունենք որպես լուրջ մարտահրավեր, և այնպես անենք, որպեսզի ապահովվի մեր անվտանգությունը»,- ասել է Բաղունցը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |