Էդուարդ Բաբայան. Ես երբեք մարդ չեմ ծեծել

Էդուարդ Բաբայան. Ես երբեք մարդ չեմ ծեծել

PanARMENIAN.Net - 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովին ծեծելու մեջ մեղադրվող ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ինքը «երբեք մարդ չի ծեծել», հայտնել է «Ազատությունը»:

Հատուկ քննչական ծառայությունում պատգամավոր Բաբայանի նկատմամբ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատախազություն:

2018 թվականին հարուցված քրեական գործի շրջանակում Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս խմբի կազմում հարվածներ է հասցրել և դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածք է հասցրել Վյաչեսլավ Հարությունովին:

Դեպքից անմիջապես հետո Վյաչեսլավ Հարությունովը հաղորդում էր տվել հանցագործության մասին, իսկ որոշ ժամանակ անց հերքել է իր տված ցուցմունքը՝ ասելով, որ պարզապես սայթաքել և ընկել է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---